2022 թվականի օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատունը ենթարկվել է արմատական կրոնական խմբի կողմից հարձակման։
Ինչպես տեղեկացրել են АПА-ին ԱԳՆ - ից, ներխուժելով դեսպանատան շենք, վանդալիզմի ակտ կատարած խմբի անդամները շենքի պատշգամբում բարձրացրել են կրոնական դրոշներ եւ վանկարկել արմատական կրոնական կարգախոսներ: Տեղի ոստիկանության միջամտությունից հետո խմբի անդամները դուրս են բերվել շենքից եւ ձերբակալվել: Դեսպանատան աշխատակիցները միջադեպի հետեւանքով չեն տուժել։ Միջադեպը հետաքննում են տեղի իրավապահ մարմինները։
Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի տելեգրամյան ալիքում։