կարևոր
2101 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-04 21:51

Արավուսցիներն ասում են, եթե Լաչինի միջանցքը տվեցին թշնամուն, Սյունիքի կեսը կորցնելու են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անուշավան Հայրապետյանը սահմանամերձ Արավուս գյուղի վերջին տան տղամարդն է: Տունը սահմանի եզրին է՝ ադրբեջանական հենակտից 400 կիլոմերի վրա: Լույսը բացվելուն պես հեռադիտակով թշնամու դիրքերն է տնտղում՝ հո էլի առաջ չեն եկել: Ասում է՝ լավ բան չի սպասվում: 

Եղցաձորում մարտեր են, հարակից գյուղերում խուճապ՝ կառավարական կաբինետներում զուգահեռ իրականություն: 

Պաշտպանության նախարարության՝ սահմանի մասին տեղեկություներին ասում է՝ մի հավատացեք, սահմանին զոհվում են, իսկ թիկունքում՝ հեքիաթներ պատմում: 

Սյունիքի մարզի Արավուս գյուղն էլ 44-օրյա այս պատերազմից հետո սահմանամերձ դարձավ, սահմանային ճշտումներից հետո գյուղին մնացած արոտավայրերը հենց ադրբեջանական հենակետերի դեմ դիմաց:

Այստեղ բոլորը նույն ցավով են տառապում՝ Լաչինի միջանցքը տվեցին՝ Սյունիքի կեսը կորցնելու են: Իրենք իրենց գլխի ճարը կտեսնեն, կառավարությունը միայն թե թույլ տա, զենք տա: 

Արավուսը ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ է, ամբողջ Գորիսի շրջանի համար, վիրավորված՝ հազիվ է բառերն իրար կապում, ապրուստի միակ միջոցից զրկել են՝ թշնամին զավթել է արոտավայրերն ու գյուղը վերցրել նշանառության տակ:

Գյուղի սիրված մանկավարժ Ելենա Հայրապետյանն ասում է ՝ կառավարությունը գյուղի տեղը չգիտի: Մտահոգված է․ շրջափակման մեջ են: 

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհից՝ Լաչինից, ոչ մի գնով չեն հրաժարվելու: Այլընտրանքային ճանապարհի մասին լսել չեն ուզում, թուրքի քթի տակով պիտի անցնեն, իրենց տերն ո՞վ է:

Մանրամասները՝ Լիա Սարգսյանի տեսանյութում։