կարևոր
1036 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-08-04 21:26

Վարչապետը չի կատարել չորս տարի առաջ տված խոստումը. սպառողների շահերի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քաղաքացին տուգանքի մատերիալ չի»․ չորս տարի առաջ հայտարարեց նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց ամեն տարի նոր օրենքներ ընդունեց ու քաղաքացու գրպանը դատարկեց տուգանքներով:

Այս տարվա մարտին Առողջապահության նախարարությունն առաջարկեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել: 

Առողջապահության նախարարը պնդում է՝ րական հինգ գրամից ավելի աղի օգտագործումը հակացուցված է։

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունները քաղաքացիների մտքում թարմացրել են տուգանքի մատերիալ չլինելու՝ Փաշինյանի խոսքերը:

Պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը՝ 30 հազար դրամ տուգանքով, սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը՝ 50 հազար դրամ տույժով, գազաբալոնի վկայագրման օրենքի խախտման դեպքում գազալցականների տերերը կտուգանվեն. առաջին անգամվա համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում։