կարևոր
1876 դիտում, 10 ամիս առաջ - 2022-08-04 21:21

Իշխանականները Արցախում ստեղծված իրավիճակի մեղքը փորձում են գցել ռուս խաղաղապահների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխող ուժի ներկայացուցիչների մեծ մասը, խոսքները մեկ արած, Արցախի լարված վիճակի պատասխանատվությունը փորձում են թողնել ռուս խաղաղահների վրա: Առաջին փորձը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն արեց:

Իշխանականների ֆեյսբուքյան էջերը ողողված են նույնաբովանդակ գրառումներով: «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ փորձում էր հասկանալ, եթե ռուսները իրենց չեն պաշտպանելու, ապա իրենք իրենց գլխի ճարը տեսնեն:

Արձակուրդից նոր վերադարձած Փաշինյանն էլ Կառավարության նիստի հենց սկզբում՝ ամբողջացնելով կուսակիցների միտքը․ շեշտեց.

«2020-ի դեկտեմբերին Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի գրավումը եւ հայ զինծառայողների գերեվարումը ռուս խաղաղապահների ներկայությամբ եւ թողտվությամբ է եղել»: Փառուխ գյուղի գրավման մասին խոսելիս՝  նա օգտագործեց միայն «խաղաղապահների ներկայություն», բայց ոչ «թողտվություն» եզրույթը:

Մի կողմից Փաշինյանը դժգոհում է, որ այս գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը:

Մյուս կողմից նշում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ստորագրությունները բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար:

«Իր թիմակիցներին հենց Փաշինյանն է հրահանգել հակառուսական տրամադրություններ ստեղծել»,-վստահ է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորը պնդում է՝ անկախ թե ինչ առաքելությամբ են խաղաղապահները մեր տարածաշրջանում, Հայաստանը պարտավոր է պաշտպանել Արցախը:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։