կարևոր
1060 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-08-04 21:13

Տարիներ շարունակ ստվերում մնացած հարցը կրկին գլուխ է բարձրացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խնդիրը Դեբեդի գույնի փոփոխությունն է: Գյուղացիները կասկածով են նայում մոխրագույն հոսքին. գուցե թունավոր ջրերով են ոռոգում իրենց այգիները: Պարբերաբար կրկնվող աղտոտումը կվնասի իրենց ու բերքը, հատկապես ոռոգման սեզոնին: Տարիներ շարունակ ստվերում մնացած հարցը կրկին գլուխ է բարձրացրել:

Պաշտոնական աղբյուրները ամեն տարի խնդիրը վերագրում են վթարին՝ կոծկելով այն: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հուլիսի 28-ին հաղորդագրություն էր տարածել «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի վթարի մասին՝ նշելով, որ այն արդեն նորոգվել է:

Պաշտոնական՝ վթարի վերականգնման լուրից հետո էլ պատկերը նույնն է : «Ո՛չ հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում» խումբը, խնդրի չակերտավոր լուծումից հետո էլ տեսանյութ էր ուղարկել, որում հստակ երեւում է ջրի աղտոտվածությունը: Հասարակական տարբեր կազմակերպություններ եւ անհատներ անդրադարձել են Դեբեդի աղտոտմանը, հրապարակել տեսանյութեր, բայց եւ այնպես գետը շարունակում է փոխել գույնը:

Թափոնները գետն են լցնում հենց գիշերը՝ վստահ է գյուղատնտես Ռաֆիկ Օհանյանը, այլապես ինչու է հենց առավոտյան ակնհայտորեն երեւում ջրի պղտորվածությունը:

Բնության գեղեցկուհու աղտոտումը չորացնում է բազմաթիվ գյուղատնտեսական վարկեր ունեցող բնակիչների բերքը: Նրանք պետության հետ հույս այլեւս չեն կապում: Սոցիալական հարթակներով ահազանգում են՝ սպասում իրավապահների արձագանքին:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։