կարևոր
1069 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-08-04 15:13

Եվրոգոտում գնաճի արագացում, գործազրկության եւ ռեցեսիայի սաստկացում են սպասում

Եվրոգոտում գնաճի արագացում, գործազրկության եւ ռեցեսիայի սաստկացում են սպասում

Եվրոգոտու երկրներում հոռետեսությամբ են նայում արժութային միության տնտեսական հեռանկարներին՝ սպասելով գնաճի արագացում, ինչպես նաեւ գործազրկության եւ ռեցեսիայի սաստկացում: Այդ մասին են վկայում սպառողական սպասումների հարցման՝ օգոստսի 4-ին տարածված արդյունքները, հարցում, որը հունիսին կատարել Է Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջիկա 12 ամսում սպառողներն սպասում են գնաճի արագացում, տնտեսական ռեցեսիայի սաստկացում, ինչպես նաեւ գործազրկության աճ»,- նշված Է փաստաթղթում: Միջին հաշվով հարցման մասնակիցները ելնում են այն բանից, որ գների աճի միջին տեմպերը տարվա ընթացքում կկազմեն շուրջ 5 տոկոս: Նրանք նաեւ տնտեսական անկման մակարդակը գնահատել են եվրոգոտու երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1,3 տոկոս, գործազրկությանը՝ աշխատունակ բնակչության 11,5 տոկոս, ճշտել են ԵԿԲ-ում:

Սպառողական սպասումների հարցումը կատարվում Է ամենամսյա հիման վրա ՝ «գնային կայունացման միջոցների ճշտման» նպատակով: Դրան մասնակցում Է 18 տարեկանից բարձր շուրջ 14 հազար մարդ Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Նիդեռլանդներից: ԵԿԲ-ի տվյալներով՝ այդ երկրներին Է բաժին ընկնում արժութային միության ՀՆԱ-ի շուրջ 85 տոկոսը եւ դրա բնակչության մոտավորապես 83,8 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: