18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելեց Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ:Այս մասին հայտնել են ՀԱԵ Արցախի թեմից:
Աղբյուրի հաղորմամբ՝ Սրբազան Հորը դիմավորել է հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը և նրա ուղեկցությամբ միասին այցելեցին բուժում ստացող վիրավոր զինծառայողներին:
Սրբազան Հայրը աղոթեց նրանց առողջության համար, մաղթեց շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին՝ նվիրյալ ծառայության համար:
Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին փոխանցեց նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: