կարևոր
1252 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-08-04 12:59

ՀԱՊԿ-ն կոչ է արել ԼՂ-ում առկա տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական միջոցներով

ՀԱՊԿ-ն կոչ է արել ԼՂ-ում առկա տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական միջոցներով

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող սադրիչ գործողությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Խորին ցավակցություններն ենք հայտնում զոհված զինծառայողների հարազատներին ու մտերիմներին: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունների հաղթահարման նպատակով օգտագործել բացառապես դիվանագիտական միջոցները»: