կարևոր
1705 դիտում, 10 ամիս առաջ - 2022-08-03 23:17

Տեղ գյուղի բնակիչները մշակահողերը բաժանել են իրար մեջ և գյուղատնտեսական աշխատանքներ սկսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծառուղին տանում է դեպի «Դավթյան Ֆարմս» ընկերության մշակահողեր: Տեղ գյուղի մի խումբ բնակիչներ հուլիսի 21-ին ներխուժել են ընկերությանը պատկանող հողատարածքներ, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները, տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ եւ տեխնիկայի կիրառմամբ սկսել  գյուղատնտեսական աշխատանքներ: Սա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Դավթյան Ֆարմս» ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանը: Դիմել են ոստիկանություն:

Տեղ խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը 26 տարի  Արավուսի համայնքապետն է եղել, Դավթյանների ընտանիքին տասը մատի պես գիտի: Տեղյակ է խնդրից, վստահեցնոմ է՝ հողերը վարձակալությամբ են վերցրել օրինական ճանապարով:

Դավթյանների հողերում Տեղ խոշորացված համայնքից 25 հոգի է աշխատում, ամեն մեկը մի մեծ ընտանիքի տեր:

Հովսեփյանն ասում է՝ Դավթյանների դեմ ուղղորդված ակցիաներ են կազմակերպվում, ինքը անընդունելի է համարում:

«Դավթյան Ֆարմս» ընկերության սեփականատեր Սամվել Դավթյանը խնդրի մասին խոսել չցանկացավ, միայն հայտնեց, որ գործը Ոստիկանության եւ քննչական մարմնի տիրույթում է:

Մանրամասները՝ Լիա Սարգսյանի տեսանյութում։