կարևոր
1483 դիտում, 9 ամիս առաջ - 2022-08-03 23:11

Ճանապարհներին առկա փոսերը կիսատ մնացած ծրագրի հետևանքն են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մյասնիկյան ու Աճառյան փողոցներով երթեւեկող մեքենաներն ու մարդիկ արդեն մեկ տարի է հմուտ շրջադարձերով խուսանավում են, որպեսզի չընկնեն այս փոսերը:
Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիրն է, որը համառորեն առաջ չի գնում: Ճիշտ մեկ տարի առաջ՝ օգոստոսին է Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ որոշվել մայրաքաղաքի 28 փողոցներում առկա լուսատուները փոխարինել  էներգախնայող՝ LED, տիպի լուսատուներով: Ծրագրում ընդգրկված մի շարք փողոցներում կիսատ թողնված աշխատանքների հետեւանք փոսերը վերածվել են աղբավայրի:

Ծրագիրն ուներ թերի կողմեր՝ ասում են աշխատանքներին մասնակցած մարդիկ, կար նաեւ վերահսկողության պակաս, ինչն էլ հանգեցրել է աշխատանքների դադարեցման:

Նմանատիպ ծրագրերի իրականացմանն, ընդհանրապես, 14 ամիս ժամանակ է տրվում: Քաղաքապետարանից տեղեկացրին, որ աշխատանքները դադարեցվել էին կապալառուի հետ ծագած խնդիրների պատճառով: Այժմ որոշել են վերսկսել  երկար ժամանակ կանգնած գործը:

Փոսերի մոտ, սակայն, որեւէ աշխուժություն դեռ չկա. մարդիկ, առաջվա պես, շարունակում են շրջանցել չփակված փոսերը էներգախնայող լուսատուներով չլուսավորված փողոցներում:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։