կարևոր
2761 դիտում, 10 ամիս առաջ - 2022-08-03 17:27

Գիտեր, որ պետք է հանձնվի․ որոշել է կռվով հանձնել, կյանքերի գնով․ Արթուր Ղազինյան

Գիտեր, որ պետք է հանձնվի․ որոշել է կռվով հանձնել, կյանքերի գնով․ Արթուր Ղազինյան

Ընդդիմադիր նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է․

«Գիտեր, որ պետք է հանձնվի, ինքն է ստորագրել փաստաթղթի տակ ու գաղտնի պայմանավորվել հանձնման կոնկրետ ժամկետների մասին, բայց չի համարձակվում բարձրաձայն ասել այդ մասին, վախենում է իշխանությունը կորցնի:

Որոշել է կռվով հանձնել, կյանքերի գնով, որ հետո նոր կյանքեր փրկի ու ասի «կարող էինք կանխել նոր բախումը, կունենայինք նույն արդյունքը, բայց արդեն առանց զոհերի»:

Տառացիորեն նույն բանը տեղի է ունեցել 2020թ․ սեպտեմբերին․․․»։