կարևոր
2368 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-03 16:50

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է:

Անկախ լարված իրավիճակից, Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցք»-ում երթևեկության մասնակիցների շրջանում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:

Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից: