կարևոր
2311 դիտում, 10 ամիս առաջ - 2022-08-03 16:04

Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում․ թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին

Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում․ թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։ Թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին, փորձում է դիրքավորվել նաև ճանապարհին հարակից բարձունքում։ Մարտերը ընթանում են ականանետային կրակով, գործի են դրվել նաև ԱԹՍ-ներ։

Բերձորում որոշ մարդիկ փորձել են տարհանում անել, բայց տեղի բնակիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները և ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։

Մարտական գործողությունների հետևանքով կրած հնարավոր վնասների մասին այս պահին կխուսափեմ խոսել՝ թշնամուն ինֆորմացիա չտալու համար։ Ամեն դեպքում մենք լավագույն վիճակում չենք, կարևոր է միասնականություն և համառություն։

Հուսով եմ, զորքերի մոբիլիզացիա կլինի, ռուս խաղաղապահներն էլ կանցնեն իրենց պարտականությունների ամբողջական կատարման»։