կարևոր
2353 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-03 15:41

Այսօր` 21։20-ին, ամբողջապես անմեղ Արամ Տեր-Հարությունյանն ազատ կարձակվի Արմավիր ՔԿՀ-ից․ փաստաբան

Այսօր` 21։20-ին, ամբողջապես անմեղ Արամ Տեր-Հարությունյանն ազատ կարձակվի Արմավիր ՔԿՀ-ից․ փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Այսօր` 21։20-ին, պաշտպանյալս` երկու ոստիկանի` փաստաբանական հարցմամբ ապացուցված կեղծ ցուցմունքներով ու կալանքի պայմանների և հիմքերի իսպառ բացակայության պայմաններում ընտանիքի միակ խնամակալ հանդիսացող, ողջ կյանքն իրավաչափ վարքագիծ դրսևորած, Քառասունչորսօրյա պատերազմին ու հետպատերազմական գործողություններին մասնակցած, սույն գործով ամբողջապես անմեղ Արամ Գրիգորի Տեր-Հարությունյանն ազատ կարձակվի Արմավիր ՔԿՀ-ից։

Վստահեցնում եմ` այսօր 21։20-ից սկսած հետամուտ եմ լինելու, որ առհասարակ դադարեցվի քրեական հետապնդումը ոչ միայն Արամի, այլև սույն գործով մյուս երեք պաշտպանյալներիս` Ցական Ցականյանի, Վահե Հարությունյանի ու Սարգիս Խաչերյանի նկատմամբ։

Ազատությու՜ն բոլոր քաղբանտարկյալներին»։