կարևոր
1630 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-03 09:07

Սահմանը հատած ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը փոխանցվել է ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ

Սահմանը հատած ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը փոխանցվել է ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ

 

Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Այսօր Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։