կարևոր
1777 դիտում, 10 ամիս առաջ - 2022-08-02 10:40

Պաշտոնական Արցախը մեկնաբանություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելելու մասով․ «Իրավունք»

Պաշտոնական Արցախը մեկնաբանություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելելու մասով․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելվել է: Նա Ստեփանակերտում պատրաստվում էր մասնակցել թոռան մկրտությանը: Անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չեն բերել, բայց հաստատել են, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երեւանի «ամենավերեւից»: Վերոնշյալի վերաբերյալ «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից։

«Տվյալ խնդրի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունեմ: Ցավում եմ»,- հակիրճ պատասխանեց նախագահի մամուլի քարտուղարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։