կարևոր
2200 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-02 10:13

Լարվածությունը շփման գծում կայուն պահպանվում է. Արցախի ՊՆ

Լարվածությունը շփման գծում կայուն պահպանվում է. Արցախի ՊՆ

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն- լարվածությունը պահպանվում է: Քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ՊՆ-ն:

Նույն աղբյուրի հաղորդմամբ` Արցախի Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար: