կարևոր
1729 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-01 16:37

Կոպտորեն խախտվում է նաև Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը. Մելիքյան

Կոպտորեն խախտվում է նաև Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը. Մելիքյան

ՄԻՊ հաստատության միջամտությամբ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն առ այն, որ ինձ ժամը 16:00-ին կթույլատրվի այցելել «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում պահվող Մասիս Աբրահամյանին՝ նրան իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Հիմա եկել եմ - հասել եմ օդանավակայան, բայց անհասկանալի պատճառներով չի ապահովվում իմ մուտքը Մասիս Աբրահամյանի մոտ։
Փաստորեն, կոպտորեն խախտվում է նաև Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը»։