կարևոր
1846 դիտում, 2 ամիս առաջ - 2022-08-01 14:24

Մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք կային ՀՅԴ-ականների սև ցուցակներ. 30 տարի անց կրկին նման խայտառակ երևույթի ենք ականատես լինում. Գեղամ Մանուկյան

Մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք կային ՀՅԴ-ականների սև ցուցակներ. 30 տարի անց կրկին նման խայտառակ երևույթի ենք ականատես լինում. Գեղամ Մանուկյան

Այս իշխանությունները պայքարում են հայկական շահի և հայ ժողովրդի դեմ: ՀՅԴ-ականների նկատմամբ իրականացվող հետապնդումները տեղավորվում են այս քաղաքականության մեջ: Պետք է արձանագրել, որ հայ անձանց սև ցուցակներ գոյություն ունեն Բաքվում և Հայաստանում՝ այս իշխանությունների օրոք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ՀՅԴ-ականների մուտքը Հայաստան արգելելուն:

Հիշեցնենք, որ մի քանի օրվա ընթացքում արգելվել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի և Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Դաշնակցական Գեղամ Մանուկյանը այս ամենը դիտարկում է հայ-թուրքական հարաբերությունների «լավացման» գործընթացի շրջանակում և կարծում է, որ Հայաստանի իշխանությունը, Թուրքիայի մերժողական, ծավալապաշտական քաղաքականության դեմ հանդես եկող հայ գործիչների մուտքը Հայաստան արգելելով, որոշակի մեսիջներ է ուղարկում Թուրքիայում՝ նրա բարյացակամությունը շահելու համար

«Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, առանց Թուրքիայի պահանջի էլ նրանք արգելում են ՀՅԴ-ականների մուտքը Հայաստան և փորձում են հաճոյանալ Թուրքիային»,-ասաց Մանուկյանը:

Պատգամավորը զուգահեռներ է անցկացնում և հիշեցնում, որ մեկ էլ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք կային ՀՅԴ -ականների սև ցուցակներ, հատուկ ցանկեր՝ նրանց մուտքը Հայաստան արգելելու համար.
«Փաստորեն 30 տարի անց կրկին նման խայտառակ երևույթի ենք ականատես լինում»,-ասաց նա: