կարևոր
1297 դիտում, 7 ամիս առաջ - 2022-08-01 13:23

Հայաստանում 1 շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հայաստանում 1 շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 25-31-ը, կատարվել է ընդհանուր 6487 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1434 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 908 հիվանդ, մահվան 2  դեպք է գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 426 799 դեպք, որոնցից 414 809  առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 1666 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8635 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 319 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 161 172 թեստավորում: