կարևոր
2845 դիտում, 10 ամիս առաջ - 2022-08-01 11:07

Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան ևս արգելվել է

Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան ևս արգելվել է

Ապազգային կլանի հալածանքը շարունակվում է դաշնակցական գործիչների դեմ:

Հոլանդիայի երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի մուտքի արգելքից ժամեր անց, դարձյալ Երեւանի օդանավակայանից, այս անգամ Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական աշխույժ գործիչ ընկեր Մասիս Աբրահամեյանի մուտքն է արգելվել Հայասատան:

Հստակ է արդեն, որ պատրաստված է, այսպես կոչված, անբաղձալի տարրերի ցուցակ: Եվ ինչպես մեր նախորդ հայտարարություններով ընդգել էինք, երկիրը դեպի անդունդ տանող փաշինյանական դավադիր վարչախմբի գործիքի վերածված ԱԱԾ-ն իր կոչումի տերը չէ և հավասարապես պատասխանատու է ազգադավ այս որոշումների համար, որը մերժում ենք: Իրավական և կարելի բոլոր միջոցներով պիտի պայքարենք` վերականգնելու հայրենազրկության այս քստմնելի արշավի դեմ: Ողորմելի են նման փոքրոգի որոշման տերերը, մանավանդ երբ կխորհեն այս միջոցով ճնշել ու լռեցնել ի խնդիր համազգային մեր Դատի, ի խնդիր Հայաստանի և Արցախի ամբողջականության ու բարօրության համար պայքարող նվիրեալ գործիչներին: Մեր պայքարը առավել պիտի սաստկանա, մինչև ազգային ու իրավական պետության վերականգնումը, որի նախապայմանն է երկրի իշխանության գլխին հայտնված ապազգային ու հայրենադավ բռնատիրական կլանի հեռացումը:

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտե
1 Օգոստոս 2022
Փարիզ