Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր հնարավոր է կնքել նաեւ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման: Համենայն դեպս, այսպես է կարծում մեր երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է՝ նման գաղափար նույնպես կա, բայց դեռ վաղ է որեւէ բանաձեւի մասին խոսելը: Մինչդեռ ընդամենը 2,5 ամիս առաջ, երբ Հայաստանի ներկա իշխանություններն արձագանքել էին Բաքվի 5 կետանոց առաջարկին, իրենց պատասխան 6 կետից մեկում նշել էին՝ հայկական կողմի համար հիմնարար է նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը:
Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հարցը եւ կարգավիճակը․ Արմեն Գրիգորյանը փորձել է պատասխանել նաեւ այս հարցին․ ինչպես միշտ, կարգավիճակի մասին խոսք չկա:
Արցախցի պատգամավորը վստահեցնում է՝ անկախ հայաստանյան այսօրվա իշխանությունների դիրքորոշումից, իրենց կողմից դիմադրություն, համապատասխան քայլեր, նաեւ քաղաքական որոշակի գործընթացներ լինելու են:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։