կարևոր
1870 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-30 12:04

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»: