Արեւմտյան Ամերիկայի հոմենըթմենականների ֆուտբոլի հավաքականը եզրափակիչ խաղում 3:1 հաշվով պարտության է մատնել ավստրալահայ երիտասարդների թիմին եւ նվաճել գավաթը:
Ամերիկահայերը ներդրել էին ողջ ուժերը` մրցակցին հաղթելու համար. իրենք են խոստովանում՝ համառ պայքար էր:
Թիմերը հանդիպման հենց սկզբից ֆուտբոլասերներին դիտարժան խաղ են պարգեւել: Փոխադարձ գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, իսկ մրցակցի դարպասն առաջինը գրավել են ամերիկա-հայերը: Սակայն այդ րոպեներին Արեւմտյան Ամերիկայի հավաքականի ուրախությունը երկար չէր տեւել, առաջին խաղակեսի ավարտին ավստրալացի երիտասարդներին հաջողվել էր հավասարեցնել հաշիվը։ Երկրորդ խաղակեսում ամերիկա-հայերի հավաքականը մեծացրել էր ճնշումը. ավստրալա-հայերը հիմնականում պաշտպանվողի դերում էին։ Արեւմտյան Ամերիկայի հայ երիտասարդ ֆուտբոլիստները արդեն գտել էին Ավստրալիայի հավաքականի դարպասի բանալին՝ եւս 2 գոլ են հեղինակել: Մրցավարի եզրափակիչ սուլոցով էլ արձանագրվել է 3:1 հաշիվն ու հաջորդած պարգեվատրման արարողության ընթացքում էլ մարզախաղերի ֆուտբոլի մրցաշարի գավաթը հանձնվել է Արեվմտյան Ամերիկայի հոմընթմենականների թիմին:
Ֆուտբոլի ակադեմիայում կայացան նաեւ ֆուտզալի կանանց եւ տղամարդկանց մրցաշարերի եզրափակիչները: Ֆուտզալի կանանց եզրափակչում մրցել են ՀԱՍԿ-ի եւ Կանադա-հայերի թիմերը: Խաղն ավարտվել է ՀԱՍԿ-ի ջախջախիչ հաղթանակով՝ 6:0 հաշվով
Հետաքրքիր եւ տպավորիչ խաղ են ցուցադրել ֆուտզալի տղամարդկանց եզրափակչի մասնակիցները: Գավաթի համար վճռորոշ պայքարը Հարավային Ամերկայի եւ Լիաբանանի թիմերի միջեւ էր: Այստեղ էլ, ինչպես կանանց եզրափակչում, գրանցվել է 6-0 հաշիվը, որի շնորհիվ գավաթին են տիրացել ամերիկա-հայերը:
Մանրամասները՝ Լիա Սարգսյանի տեսանյութում։