կարևոր
2905 դիտում, 6 ամիս առաջ - 2022-07-29 16:40

Թուրքիայում 5 հոգի հարձակվել է աուտիզմով հիվանդ հայ երիտասարդի վրա և ծեծի ենթարկել նրան

Թուրքիայում 5 հոգի հարձակվել է աուտիզմով հիվանդ հայ երիտասարդի վրա և ծեծի ենթարկել նրան
Թուրքիայի Ուսքյուդարում 5 հոգի հարձակվել են աուտիզմով հիվանդ հայ երիտասարդի վրա և ծեծի ենթարկել նրան։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
 
«Երիտասարդ Առլենի վրա, որը կշռում է ընդամենը 45 կգ, հարձակվել են մեկ շաբաթ առաջ։ Հանցագործներին գտնելու աշխատանքներ չեն տարվում։ Ենթադրում եմ, որ այս ամենը կատարվել է ատելության ֆոնին։ Առլենին ծեծել են, քանի որ ինքը հա՞յ է»,– գրել է Փայլանը։