կարևոր
1918 դիտում, 6 ամիս առաջ - 2022-07-29 11:13

Այսօր կրկին դատական նիստ է նշանակված․ այս շտապողականության նպատակը Ավետիքին կրկին կալանավորելն է․ Մենուա Սողոմոնյան

Այսօր կրկին դատական նիստ է նշանակված․ այս շտապողականության նպատակը Ավետիքին կրկին կալանավորելն է․ Մենուա Սողոմոնյան

Երկու օր առաջ լրացել էր Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը, և նա դուրս է եկել կալանավայրից։ Այսօր՝ ժամը 14:00-ին կրկին դատական նիստ է նշանակված։ Ակնհայտ է, որ այս շտապողականության նպատակը Ավետիքին կրկին կալանավորելն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Ավետիքը երկու օր է, ինչ ազատության մեջ է։ Նա չի փախել ու չի փախչելու։ Նախաքննությունն էլ վաղուց ավարտվել է ու դրա ընթացքին խոչընդոտելու խնդիր չկա։ Ուստի մարդուն կալանավորելու համար ափալ-թափալ դատական նիստ նշանակելը կրկին վկայում է նրան քաղաքական նկատառումներով պատժելու ցանկության մասին։ Իսկ ԵՄ ներկայացուցիչն ասում էր՝ չի կարծում, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան»։