կարևոր
3529 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-29 09:04

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը իր Twitter-ից հեռացրել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը իր Twitter-ից հեռացրել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը

news.am-ի համաձայն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդը Twitter-ի իր օգտահաշվից հեռացրել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը։

Նշենք, որ Աբդուլլա Շահիդը գրառման մեջ տեղեկացրել էր, որ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել։ Նա նաև շնորհակալություն էր հայտնել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարությանը էքսկուրսիա կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ Աբդուլլահ Շահիդն երեկ հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ։

Հետաքրքրական է թե Աբդուլլա Շահիդի այս քայլը Հայաստանի՞ պաշտոնատարների խորհրդով է եղել, թե Թուրքիայի՞:

oragark.com