կարևոր
1822 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-28 23:51

Իմ երեխան թունավոր օդ չի շնչելու. արտակարգ իրավիճակ Ավանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տասը հազարից ավելի Ավանի բնակիչներ բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ «Քոփփեռ» ընկերության՝ ձուլարան կառուցելու մտադրությանը: Հակառակ բնակիչների ցանկության՝ ընկերությունը պատրաստվում է այն կառուցել Աճառյան 2 փակուղի հասցեում: Երեւանի քաղաքապետարանը  եւ  շրջակա միջավայրի նախարարությունը  տվել են բացասական եզրակացություն, բայց ընկերությունը, որի սեփականատիրոջ անունը չեն տալիս, համառում է: ՍՊԸ-ի ներկայացուցիչը ավանցիներին առաջարկում է երեք հազար դրամ վճարելով հարցում անել եւ իմանալ՝ ով է ընկերության տերը: Կրքերը թեժանում են:

Ավանցիներին բացատրություններ հարկավոր չեն: Չեն ուզում, որ իրենց երեխաները թունավոր օդ շնչեն: Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշում է՝ Երեւանի իշխանությունը ավագանին է, բայց ընկերությունը ամեն բան արել է, որ քննարկումներին իրենք չմասնակցեն:

«Քոփփեռ» ընկերության ներկայացուցիչ Մանուկ Նիգոյանը անձնական սպառնալիք է տեսնում բնակիչների պահանջի մեջ:

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը լուծում է առաջարկում:

«Ես չգիտեմ ում է  պատկանում ընկերությունը, բայց դեմ եմ դրա գործունեությանը»,- հայտարարում է Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը:

Թունավոր արտանետմամբ ձուլարանում նախատեսում են՝ մետաղի ջարդոններից ստանալ մետաղական ալյումին եւ  պղինձ, ինչպես նաեւ բրոնզի ու լատունի ձուլվածքներ: Ավանցիները պնդում են՝ թույլ չեն տալու:

Մանրամասները՝ Լուսին Ղազարյան​ի տեսանյութում։