կարևոր
2071 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-28 16:41

Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանը, ազատվել է Կենտրոնական բանկում իր պաշտոնից

Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանը, ազատվել է Կենտրոնական բանկում իր պաշտոնից

Կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեի անդամ, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Չալաբյանը։

«Սիրելի՛ ընկերներ, այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը՝ ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը»,- գրել է նա: