կարևոր
1477 դիտում, 7 ամիս առաջ - 2022-07-28 16:19

Մենք փորձելու ենք Վերաքննիչին ապացուցել, որ գործ ունենք անօրինական դատական ակտի հետ. Էրիկ Ալեքսանյան

Մենք միջնորդել եիքն դատարանին Աղվան Հովսեփյանի կալանավորման իրավաչափության հարցը քննարկելու համար, բայց դատարանը այն քննեց և կալանքը թողեց անփոփոխ, հիմա Վերաքննիչ դատարանը դա է քննելու: Այս մասին դատական նիստից առաջ մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Դատարանը նշել է, որ պարոն Հովսեփյանը նախկինում զբաղեցրել է կարևոր պաշտոններ, հետևաբար կարող է խոչընդոտել գործի քննությանը, մենք ասում ենք, որ նախկինում զբաղեցրած պաշտոնն ու հեղինակությունը չի կարող ի վնաս նրա դիտարկվել»,-ասաց նա: