կարևոր
2251 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-27 17:25

Վաղը Մամիկոն Ասլանյանը ենթարկվելու է սրտի զոնդավորման․ փաստաբան

Վաղը Մամիկոն Ասլանյանը ենթարկվելու է սրտի զոնդավորման․ փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արդեն տեղյակ եք, որ ժամեր առաջ զարկերակային ճնշման սուր տատանումներ նախնական ախտորոշմամբ քրեակատարողական հիմնարկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Մամիկոն Ասլանյանը։

Բժշկական կենտրոնում իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում բժշկական անձնակազմի կողմից որոշում է կայացվել հետագա հետազոտությունների նպատակով Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել։ Վաղը, ի թիվս այլնի իրականացվելու է նաև սրտի զոնդավորում։

Հետազոտությունների փաստաթղթսվորված արդյունքները մեր տրամադրության տակ ունենալուն պես, հնարավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնենք դատարան Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը վերանայելու պահանջով։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։