կարևոր
1666 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-27 16:50

Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուշադրություն

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

 

Հանրապետության տարածքում հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +37, երեկոյան՝ +32 աստիճան տաքություն: