Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում՝ ժամը 09:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Հայցում ենք ուղևորների ներողամտությունը։
Երևանի մետրոպոլիտեն
Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան վեցից Երևանի մետրոպոլիտենը չի գործում, քանի որ մեքենավարները գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։