կարևոր
6682 դիտում, 8 ամիս առաջ - 2022-07-26 23:47

Հայրենիքից դուրս ապրող հային նվիրված ամսագիր է լույս տեսել Մոսկվայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և հիմնականում աշխատում եմ Ռուսասկանի  հայերի հետ, հոգեբանական աջակցություն եմ ցուցաբերում մեր հայրենակիցներին՝ ելնելով մեր ազգային առանձնահատկություններից ու ընտանեկան  ավանդույթներից, ինչը նպաստում է, որպեսզի պահպանվեն  մեր հայկական ընտանիքները? հենց  այդ ազգային շեշտադրմամբ հոգեբանական աջակցության մասին էլ գրում եմ  Արմ հայկական ամսագրում։

Ոչ միայն պահապանելու հայկական ընտանիքները   այլեվ դրսում ապրող հայ երեխային հայի ոգուն հարիր էթիկայի ու էսթետիկայի ,ազգային մշակույթի տարբեր դրսեվորումներով դաստիարակելու առաքելությամբ էր ,որ Մոսկվայում մի քանի նվիրյալների ջանքերով  ծնունդ առավ Արմ ամսագիրը?ամեն ինչ հայի ու հայկականի մասին կարգախոսով? Ի սկզբանե ամսագրի էջերում սկսեցին պատմել հայկական ընտանիքի ու ավանդույթների մասին, արվեստի եվ մշակույթի ոլորտի հայ հայտնիների, Աշոտ Ղազարյան, Արամե, Սարիկ Անդրեասյան և ալոց  ընտանիքների օրինակով։ Հետո ամսագրի էջերին հայտնվեցին նաեվ երգող,պարող,նկարող ու ստեղծագործող հայ տաղանդավոր  բալիկները 

Արմ ամսագիրը այն հարթակն է ,որը ոչ միայն ներկայացնում այլեվ ձեվավորում է մեր մատաղ սերնդին գեղեցկության ազգային,մշակույթի ,էսթետիկայի ու էթիկայի միջոցով ինչը շատ կարեվոր է մեր օրերում։

Արմ-ը դարձավ նաև տարբեր ոլորտներում իրենց մասնագիտական ունակություններն ու տաղանդը ազգային առանձնահատկությամբ ներկայացնող լավագույն  մասնագետների  հարթակ։ Ամսագրի Արմ տարազ,Արմ Բյութի,Արմ Մեն  եվ այլ ուղղություններով համարների  հերոսները դարձան Ռուսաստանում ճանաչված երաժիշտները, հոգեբանները, բժիշկներն ու այլ մասնագիտությամբ մարդիկ, Արմ-ի հիմնադիր Միրիբյան  քուրիկները   անկեղծանում են, որ իրենց  աշխատանքով ուզում էին ցույց տալ  այլազգիներին  որ  մենք ստեղծող ու արարող ազգի ժառանգ ենք։ Իսկ ուրիշ երկրում  ապրող հայերին էլ տալ հնարավորություն՝ չկտրվելու  իրենց արմատներից։

Մանրամասները՝ տեսանյութում։