կարևոր
1642 դիտում, 4 ամիս առաջ - 2022-07-26 16:51

Անթույատրելի է զարգացնել հարաբերությունները այլ երկրների հետ եղբայրական երկրների հետ կապերի հաշվին. Դավիթ Բաբայան

Անթույատրելի է զարգացնել հարաբերությունները այլ երկրների հետ եղբայրական երկրների հետ կապերի հաշվին. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արտաքին քաղաքականության առանցքային, ամենակարեւոր հրամայականը՝ եղբայրական երկրների հետ սերտ հարաբերությունների պահպանումն է, նրանց հետ կապերի ընդլայնումն ու խորացումը։

Իհարկե, քայլեր պետք է ձեռնարկվեն նաև այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նույնիսկ նրանց հետ, որոնց հետ հարաբերություններն ավանդաբար բարդ են և խնդիրներով լի։

Սակայն, ցանկացած դեպքում անթույատրելի է զարգացնել հարաբերությունները այլ երկրների հետ՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին»։