կարևոր
1270 դիտում, 4 ամիս առաջ - 2022-07-26 15:13

Ռուսաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9,5-ից իջեցվեց 8 տոկոսի․ Պարսյան

Ռուսաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9,5-ից իջեցվեց 8 տոկոսի․ Պարսյան

Ռուսաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9,5-ից իջեցվեց 8 տոկոսի, գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Ռուսաստանի բանկը հիմնական տոկոսադրույքն իջեցնում է արդեն հինգերորդ անգամ․ տնտեսական ակտիվությունը խրախուսելու նպատակով նվազումը սկսվել էր ապրիլի կեսերից։ Երեք ամսվա ընթացքում կարգավորող մարմինը հիմնական տոկոսադրույքը՝ ռեկորդային 20%-ից, իջեցրեց մինչև 8%-ի: Իսկ Հայաստանի Կենտրոնական բանկը հեգնում է այն երկրների ղեկավարներին, որոնք ազգային տնտեսությունը խթանելու նպատակով իջեցնում են վերաֆինանսնավորման տոկոսադրույքը՝ չվախենալով հնարավոր գնաճից»։