կարևոր
1924 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-26 14:37

Նավթի արտահանումից Իրանի եկամուտը չորս ամսում 580 տոկոսով աճել է

Նավթի արտահանումից Իրանի եկամուտը չորս ամսում  580 տոկոսով աճել է

Նավթի արտահանումից Իրանի եկամուտներն ընթացիկ տարվա վերջին չորս ամսում ավելացել են 580 տոկոսով: Այս մասին հայտնել Է տնտեսական հարցերով հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ահսան Խանդուզին:

«Նավթի արահանումից եւ հարկային մուտքերից եկամուտներն այս տարվա առաջին չորս ամսում (իրանական տոմարով տարին սկսվել Է 2022 թվականի մարտի 21-ին – ծանոթ. խմբ.) աճել են 580 տոկոսով եւ 200 տոկոսով անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ»,- մեջբերում Է նրա խոսքը IRNA գործակալությունը:

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ եկամուտների ավելացումը «կապված Է նավթի արտահանման աճի եւ բյուջեի մասին օրենքի շրջանակներում (երկրի ներսում) արժութային փոխարժեքի փոփոխության հետ»: Ավելի վաղ Իրանի իշխանությունները որոշում են ընդունել հրաժարվել արտահանական-ներմուծական գործառնությունների համար դոլարի պաշտոնական հաստատագրված փոխարժեքից, որը մոտավորապես 5 – 6 անգամ ցածր Էր շուկայականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: