կարևոր
1573 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-26 11:42

Միքայել Բադալյանի առողջական վիճակը կայունացել է․ Էրիկ Ալեքսանյան

Միքայել Բադալյանի առողջական վիճակը կայունացել է․ Էրիկ Ալեքսանյան

«Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանի առողջական վիճակը կայունացել է։ Այս մասին ասել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Միքայելը դեռեւս բուժման կարիք ունի, հավանաբար, մինչեւ շաբաթվա վերջ կմնա հոսպիտալացված։ Ես երեկ եմ իրեն տեսակցել, շատ բարձր եւ ուրախ տրամադրություն ուներ»,- նշեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ նրան տեղափոխել էին Հանրապետական հիվանդանոց:

Դատարանը բավարարեց պաշտպանների ներկայացրած հրատապ միջնորդությունը նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ հաշվի առնելով առողջական վիճակը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ նրան ազատ արձակելով 6 մլն գրավի դիմաց։