Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը նոր ղեկավար ունի։ Այդ պաշտոնում է նշանակվել Արտակ Հովակիմյանը։ Այս մասին այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Հիշեցնենք՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Կարեն Հակոբյանը հուլիսի 19-ին 4 տարի պաշտոնավարելուց հետո դադարեցրել է գործունեությունը։