Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի անձնական իրերը վաճառվել են Դալասում կայացած աճուրդում: Այդ մասին հայտնում է France Press-ը։
Հիմնական լոտը եղել է չեմպիոնական գոտին, որը Մուհամեդ Ալին նվաճել էր 1974 թվականին, երբ նոկաուտի էր ենթարկել Ջորջ Ֆորմենին։ Այն վաճառվել է 6,18 մլն դոլարով։ Այդ աճուրդում հաղթել է ամերիկյան ֆուտբոլի «Ինդիանապոլիս Քոլթս» ակումբի սեփականատեր Ջիմ Իրսեյը։
Աճուրդում վաճառվել են նաև Մուհամեդ Ալիի այլ իրեր, այդ թվում Ջո Ֆրեզերի դեմ կայացած «Դարի մենամարտում» նրա կրած կարմիր խալաթը: Այն գնահատվել է 800 հազար դոլար: