կարևոր
1297 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-25 11:37

Իրանի առաջնորդի խորհրդականը համեմատել Է աշխարհում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքականությունը

Իրանի առաջնորդի խորհրդականը համեմատել Է աշխարհում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքականությունը

Ռուսաստանն ավելի իմաստուն քաղաքականություն Է վարում աշխարհում, քան Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն, Kayhan թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է Իրանի գերագույն եւ հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելոյաթին, տեղեացնում է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ Մոսկվան եւ Պեկինն իրենց պահում են որպես Թեհրանի դաշնակիցներ, ոչ մեկ անգամ զբաղեցնելով իրանական կողմն արեւմտյան երկրների դիմակայության հարցում:

«Իրոք, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը մեզ հետ չեն ստորագրել բարեկամության եւ եղբայրության պայմանագիր, նրանք, ինչպես եւ բոլորը, գործել են՝ ելնելով իրենց շահերից, բայց միթե ակնհայտ չԷ, որ նրանց քաղաքականությունն ավելի իմաստուն Է այն քաղաքականությունից, որը վարում Է Արեւմուտքը»,- ասել Է Վելոյաթին: Նրա խոսքով՝ Արեւելքը «հաստատուն կանգել Է ոտքի», ինչը կարելի Է ասել Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի մասին:

«Այժմ Ասիայում առաջանում են ուժի երեք կարեւոր կենտրոններ՝ Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը, որոնք անկախ են եւ դիմակայում են Էքսպանսիայի եւ միաբեւեռ աշխարհի գաղափարախոսությանը, որը դավանում են Արեւմուտքը եւ ԱՄՆ-ը»,- նշել Է Իրանի առաջնորդի խորհրդականը: Վելոյաթին նաեւ նշել Է Մոսկվայի հետ հարաբերությունների կարեւորությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: