18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Կքնեմ, երբ փոքր քույրս կուշտ եւ հանգիստ լինի,- ասում է 76 ամյա Թերեզա Մաթեւոսյանը: Մոր մահից հետո նա խնամել է հաշմանդամ քրոջը, ով երեք տարով փոքր է իրենից: Քույրերը բնակվում են 16 քմ տարածքով հանրակացարանային սենյակում, ծայրահեղ ծանր պայմաններում։
Օսաննա Մաթեւոսյանը չի քայլում. չի ընկալում շրջապատը: Նա անընդհատ ցանկանում է ուտել եւ ուտելիքի ուշանալու դեպքում բղավում է: Քույրը ասում է՝ բազմաթիվ դիմումներ է գրել խնամքի կենտրոն տեղափոխելու համար, բայց ապարդյուն: Նշում է՝ նախկինում օգնություն, նպաստ են ստացել, հիմա որեւէ ծրագրով օգնություն չեն ստանում: Մաթեւոսյան քույրերը բազմիցս դիմել են վարչապետին, սոցապ նախարարին եւ այլ պատկան մարմինների: Ասում են՝ դրական արձագանք չկա, վիրավորական մոտեցում են ցուցաբերում։
Թերեզա Մաթեւոսյանը դուստր ունի, ով բնակվում է նույն հանրակացարանի մեկ այլ սենյակում: Ռուզաննա Գրիգորյանը տառապում է դարի հիվանդությամբ՝ քաղցկեղով: Նրա որդին 24 ամյա Ալիկը ծնվել է անբուժելի հիվանդությամբ:
Անօգնական վիճակում հայտնված ընտանիքը հավատում է, որ մի օր Հայաստանում օրենքները կգործեն, ինչը կլուծի նաեւ իրենց խնդիրները:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը