08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի երկկողմանի փակել են Երեւան-Արմավիր ավտոճանապարհի գլխավոր հատվածը: Պահանջում են լուծել տարիներ շարունակ գյուղացուն պատուհասող ջրի խնդիրը: Ոռոգման ջուր չլինելու պատճառով մարդիկ բոստանները ջրում են խմելու ջրով։
Կառավարությունից պահանջում են ՝ տեղյակ լինել գյուղացու խնդիրներից եւ պաշտպանել հավասարության իրավունքը։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է գուղացիներին:Դիմումների անարձագանք մնալը մարզպետի համար անընդունելի է։
Կողմերի պարզաբանումներ լսելուց հետո մարզպետը հանձնարարել է համատեղ աշխատել խնդրի լուծման օպտիմալ տարբերակ գտնելու եւ այն վերջնականորեն կարգավորելու ուղղությամբ:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը