Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակից վառված ջահը յոթ մարզիկներ փոխանցիկ վազքով հասցնում են Ազատության հրապարակ: Երեւանում տրվեց Համահոմենըթմենական 11-րդ խաղերի մեկնարկը:
Մարզախաղերին մասնակցելու համար աշխարհի 19 երկրներից Հայաստան են ժամանել 850 մասնակիցներ, ինչպես նաեւ բազմաթիվ երկրպագուներ:Մարզաձեւերը այս տարի 12 են: Ավստրալիայից եկած մարզիկները ասում են՝ հայրենիք այցը հուզումնալից է եւ առաջինը Եռաբլուր են այցելել։
«Հրաշք» մարզախաղերին, որը համարվում է մրցախաղերի կարեւորագույն նորույթը մասնակցելու են հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն ու երիտասարդները: Մարզիկները Մատենադարանի մոտից շքերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Հայրենատիրության գաղափարի ջահակիր մարզիկները Սփյուռքի եւ Հայաստանի միավորման հերթական օրինակն են ներկայացնում: ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վիգեն Խաչատուրյանը ասում է՝ մարզիկները հպարտ են, որովհետեւ կարողացան տեսնել Մասիսը: 1981 թվականին տրվեց Համահոմենընթմենական մարզախաղերի մեկնարկը եւ այն շարունակական է լինելու: Ականատեսն ենք դառնալու նաեւ նավասարդյան խաղերի։
1918 թվականին հիմնված Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը: Ի սկզբանե այն ստեղծվել էր ցեղասպանությունից փրկված հայ որբերին հավաքելու նպատակով:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում