կարևոր
2779 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-22 20:26

Հուշագիր են ստորագրել ՀՄԸՄ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը եւ Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուշագիր են ստորագրում Հայ մարմնակրթական ընդհանուր միության Հայաստանի Ազգային սկաուտական միությունը եւ Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցը: Համագործակցության նպատակը հատուկ կարիքներ ունեցող երեխաների եւ երիտասարդների ներգրավումն է կրթական, սպորտային եւ մշակութային միջոցառումներում: 
Հուշագիրը նաեւ կարեւոր է, քանի որ Հայ մարմնակրթական ընդհանուր միության 11-րդ մարզախաղերին այս տարի առաջին անգամ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն ու երիտասարդներն են էլ մասնակցելու: 
«Հրաշք» կոչվող մարզախաղերն անցկացվելու են հենց այս դպրոցում: 12-ից մինչեւ 30 տարեկան մոտ 200 հաշմանդամություն ունեցող մասնակից կա. 14 երեխա դպրոցից է մասնակցելու: 
Աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 650 մարզիկ է մեկտեղվել հայրենիքում՝ Համահոմենըթմենական մարզախաղերին մասնակցելու: Մարզաձեւերն այս տարի 12-ն են:  
Բոչիան՝ մարզաձեւերից մեկն է: Այն համարվում է պարալիմպիկ մարզաձեւ՝ նախատեսված ստորին եւ վերին վերջույթների կոորդինացիայի խնդիր ունեցող անձանց համար: Բոչիա խաղում են ավազով լցված գնդակներով` փորձելով գնդակները նետել թիրախ համարվող սպիտակ գնդակին որքան հնարավոր է մոտ: Հաղթողը որոշվում է թիրախին ավելի մոտ գցած գնդակների քանակով: 
Կողմերը վստահ են շատ մոտ ապագայում մասնագիտական ուղղություններով կսկսեն համագործակցությունը: 

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը