17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Անկարան անկեղծություն ու հստակություն է ակնկալում հայաստանյան իշխանություններից: Արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կարծում է, թե Թուրքիան որպես մեծ պետություն ավելի շատ ժեստեր է անում եւ դա, նրա բնորոշմամբ, բնական է: Բայց հերթը Երեւանինն է:
Թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում Չավուշօղլուն այս անգամ, ինչպես նկատեցիք, օգտագործում է ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ «Զանգեզուրի նախագիծ» արտահայտությունը:
Վերջերս հայաստանյան մի քանի իշխանականներ, այդ թվում՝ Թուրքիայի հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, դժգոհել էին, թե ինչու է Անկարան շարունակում իր քայլերը համապատասխանեցնել Բաքվի հետ: Թուրքիայի գլխավոր դիվանագետը պատասխանել է նաեւ այս հարցին, ընդ որում՝ բավականին կոշտ ձեւով: Նրա խոսքով՝ Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ հայ-թուրքական կարգավորումն իրականում եռակողմ գործընթաց է:
Իսկ, ամեն դեպքում, ի՞նչն է խանգարում Հայաստանի ներկայիս իշխանություններին հստակ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վստահեցնում է՝ թույլ չեն տալիս աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակն ու աշխարհաքաղաքական խաղերը, այլ ոչ թե մեր իշխանությունների հաստատակամությունը:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում