05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հայհոյելուց առաջ մտածեք. սա է պարտադրում արդեն չգործող օրենսգրքի 37.1 հոդվածը: Ծանր վիրավորանք մեղադրանքով գործերը դատարաններում բազմաթիվ են: Քրեադատարավական տիրույթ այս հոդվածը արհեստականորեն է ներմուծվել,- ասում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը: ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով այս հոդվածը ապաքրեականացվել է, սակայն շարունակվում են քրեկան գործերով դատաքննությունները։
2021թ. օգոստոսի 30-ից ուժի մեջ է մտած ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը խնդրահարույց դարձավ անտեղյակ բազմաթիվ քաղաքացիների համար: Քրեական պատասխանատվություն նախատեսվեց հայհոյելու կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար: Համացանցը դարձավ թակարդ: Հարյուրավոր մարդիկ կանգնեցին դատարանի առջեւ հարթակում արված գրառման համար։
Ծանր վիրավորանքի գործով առաջին վճիռը կայացվեց 2002 թվականի փետրվարի 2-ին: Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողը դատապարտվեց՝ տուգանք ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը