Լյարդը, ստամոքսը, սիրտը... Նարեկ Մանթաշյանը ինսուլինային կախվածություն էլ ունի, նրա վիճակը գնալով բարդանում է,- ասում է փաստաբանը: Առողջական ծանր վիճակում գտնվող Նարեկ Մանթաշյանը դիմում է դատավոր Ֆարխոյանին. ինքը քաղաքական պատանդառության մեջ է, բայց առողջական վիճակով պայմանավորված խղճահարություն չի ակնկալում:
Ալեքսանդր Կոչուբաեւը վստահեցնում է՝ Մանթաշյանի կալանքը անհամատեղելի է առողջական վիճակի հետ: Դատարանը բժշկական փորձաքննություն է նշանակում:
Փաստաբանը մտահոգություն է հայտնում. պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահիճում: Նույն դահլիճում նույն դատավորին ներկայացվեց միջնորդություն առողջական ծանր վիճակում գտնվող Աղվան Հովսեփյանի կալանքը փոխելու մասին:
7 ամիս կալանքի տակ գտնվող՝ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի մասին որոշումն այսօր կայացվեց. նա ազատ կարձակվի՝ գրավի դիմաց: Կոչուբաեւը նկատեց՝ նման դատական ակտ կայացնելու համար հարկավոր է դատական անկախության չափաբաժնի մեծ դոզա: Չբացառեց, որ իշխանությունները միջոցներ կիրառեն դատավոր Կարեն Ֆարխոյանի դեմ:
20 միլիոն դրամ ՝ ամիսների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Նարեկ Մանթաշյանի ազատության համար: Չնայած գումարի մեծ չափին՝ Կոչուբաեւը գտնում է, որ դատական համակարգում սառույց է ճեղքվել ու հիմա պետք է մտածել Մանթաշյանի կյանքը փրկելու մասին:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում