կարևոր
2356 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-07-20 20:40

«Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամբողջ աշխարհում դոլարն արժեւորվում է, իսկ մեր երկրում՝ հակառակը. Կառլեն Խաչատրյանը սա հետաքրքիր ֆենոմեն է համարում: Համոզված է՝ պատճառը մեր երկրի տնտեսության հիմքերի ամրացումը չէ, այլ արտերկրից եկող դոլարային մեծ հոսքերը: Դրամի արժեւորում, կանխիկ շրջանառության սահմանափակումներ, գնաճ. այս ու մի շարք այլ հարցեր տնտեսագետներին հավաքել Է մեկ սեղանի շուրջ: 
Նախկին վարչապետի կարծիքով՝ տրասֆերտների ներհոսքը տնտեսական կայուն աճ չի ապահովում, այլ ունենում է ժամանակավոր էֆեկտ, եւ միեւնույն ժամանակ նպաստում է գների աճին, հատկապես՝ դոլարային գների: 
Պատգամավոր տնտեսագետը բացառում է, որ Կենտրոնական բանկը դրամը արժեզրկի, քանի որ, Խաչատրյանի խոսքով, կա շահ. դրամն արժեւորելով գնաճը պահել 4%-ի միջակայքում: Ըստ նրա՝ Ֆինանսների նախարարությանն էլ է դա ձեռնտու, քանի որ արտաքին պարտքի սպասարկման խնդիր ունի, որը շատ է մեծանալու 2025 թվականին, եւ արժեզրկված դոլար իրեն շատ է պետք: 
Արտարժույթի կանխիկացման դեպքում բանկերը 3-5 տոկոս միջնորդավճար են պահում. Սուրեն Պարսյանը վստահ է, որ սրանով ԿԲ-ն ուզում է բանկերի ֆինանսական վիճակը կայունացնել եւ նաեւ որոշակիորեն լցնել բյուջեն: 
Տնտեսագետները կանխատեսում են՝ արտարժույթի տատանումները կշարունակվեն: 

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը