Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարը, չի բացառվում, որ պաշտոնական Երեւանին է փոխանցել հակառուսական ու հակաիրանական առաջարկներ. նշում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ու ենթադրում, որ Բըրնսի ու Արմեն Գրիգորյանի հանդիպման օրակարգը վերաբերել է այն հարցերին, որոնք Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկում է Ալիեւի օգնական Հաջիեւի հետ:
Ի դեպ հայ-իրանական սահմանի արգելափակման դեմ Պուտինի եւ Էրդողանի հետ առանձնազրույցներում Իրանի հոգեւոր առաջնորդի խոսքը, ու դրան հաջորդած թվիթերյան գրառումը թուրքագետ Վարուժան Գեղամյանը հստակ ազդակ է համարում, որ եռակողմ բանակցությունների առանցքում եղել է Զանգեզուրի միջանցքի հարցը:
Որ Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են, ըստ փորձագետների, փաստում են նաեւ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենի ու Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քատուղարի այցերը թե՛ Երեւան, թե՛ Բաքու:
Իսկ թե ինչ է ցանկանում Հայաստանը, ինչ դիրքորոշում ունի, ըստ Էլիբեգովայի՝ պաշտոնական Երեւանը որեւէ կերպ չի ձեւակերպում, թեեւ ասում է ՝ Երեւանի կարծիքը հաշվի առնող էլ չկա: Այս նույն ընթացքում, հիշեցնում է թուրքագետը, Թուրքիայում նույնիսկ ընդդիմադիր գործիչներն են պնդում, որ Էրդողանը կարողացել է հասնել Աթաթուրքի հարյուրամյա երազին՝ Զանգեզուրի միջանցքին:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում